«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ից, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
Ընկերության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի տարածաշրջանում «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվող պլանային վերանորոգման աշխատանքները ավարտվել են նախանշված ժամկետից շուտ։
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների պատճառով գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել էր։