Վիճակագրական կոմիտեի երեկ հրապարակված զեկույցի համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21.7%, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6%։
Զեկույցի տվյալներով՝ աղքատ են համարվում այն քաղաքացիները, որոնց ամսական ծախսերը չեն գերազանցում 53,420 դրամը։
Համեմատության համար՝ նախորդ տարիների ընթացքում աղքատության ցուցանիշը շարունակաբար նվազել է՝ տնտեսական աճի և սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնման շնորհիվ։