VK հոլդինգը մեկնարկում է Max թվային հարթակի բետա-տարբերակը, որում հասանելի կլինեն մեսենջեր, զանգեր, ձայնային հաղորդագրություններ և ֆայլերի ուղարկում, հայտնում է «Ведомости»-ն: Max-ի բետա-տարբերակը շուտով կհայտնվի հավելվածների խանութներում:
Հարթակը կներառի գործիքներ կորպորատիվ չաթ-բոտեր և մինի-հավելվածներ ստեղծելու համար՝ հիմնված Max Bot API-ի վրա: Ըստ աղբյուրի՝ ապագայում Max-ում նախատեսվում է ներառել պետական և այլ ծառայություններ՝ ամենօրյա խնդիրները լուծելու համար: