Ռուսական «Վկուսվիլ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է հայկական շուկայում վաճառել իր ապրանքները գործընկեր սուպերմարկետներում:
Ընկերության ապրանքանիշային դարակները արդեն տեղադրված են 88 սուպերմարկետների ցանցում։ Սկզբում վաճառքը սկսվել է Երևանի չորս խանութներում՝ Աբովյան և Նաիրի Զարյան փողոցներում, ինչպես նաև Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաներում: