USD391.8EUR422.79RUB4.6543

Ուելսական Burbank-ը ֆիզիկական վճարումները տեղափոխել է առցանց միջավայր

Ուելսական Burbank ընկերությունը ֆիզիկական վճարումների անվտանգությունն ու հարմարավետությունը տեղափոխել է առցանց միջավայր։ Նրանց մշակած Card-Present over Internet (CPoI) տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել առցանց վճարումներ՝ օգտագործելով սովորական «Տապ և PIN» մեթոդը, ինչպես խանութում։ Այսինքն՝ քարտի տվյալները ձեռքով մուտքագրելու փոխարեն գնորդը պարզապես մոտեցնում է քարտը սմարթֆոնին և մուտքագրում PIN-ը։

Ինչպես է աշխատում Card-Present over Internet-ը

▶️ Գնորդը ընտրում է ապրանքը և վճարման եղանակ՝ «Տապ և PIN» (CPoI)։

▶️ Խանութը փոխանցում է եզակի կոդավորված վճարման հարցումը Burbank-ի կամ այլ վճարային հավելվածին (օրինակ՝ բանկ կամ վճարային հարթակ)։

▶️ Սմարթֆոնը սկսում է սպասել քարտին՝ ինչպես վիրտուալ POS-տերմինալը։

▶️ Գնորդը մոտեցնում է քարտը NFC-ի միջոցով։

▶️ Քարտը ստեղծում է մեկանգամյա թոքեն, որը չի կարելի գողանալ կամ կրկին օգտագործել։

▶️ Գնորդը մուտքագրում է PIN-ը սմարթֆոնի էկրանին, որը կոդավորվում և ուղարկվում է ստուգման։

▶️ Burbank-ը ստուգում է քարտը, PIN-ը և թոքենը, բանկ-էքվայերը հաստատում է և գործարքը ավարտվում է՝ ինչպես խանութում։

Ինչու է սա կարևոր

• Հնարավոր է նվազեցնել առցանց խարդախությունների թիվը։

• Քարտի համարը չի փոխանցվում և չի պահվում։

• PIN-ը չի պահպանվում և չի փոխանցվում բաց տեսքով։

• Բանկը տեսնում է, որ քարտը ֆիզիկապես օգտագործվել է, այլ ոչ թե պարզապես մուտքագրվել տվյալները։

Այս մոտեցումը նախկինում հնարավոր էր միայն ֆիզիկական խանութներում։ Burbank-ը այս պրոցեսը տեղափոխել է ինտերնետ՝ օգտագործելով ամպային տեխնոլոգիաներ, PCI սերտիֆիկացում և բանկային ենթակառուցվածքի ինտեգրում։

Առավելություն ռիթեյլերների համար՝

Նրանք կարող են ներդնել այս տեխնոլոգիան իրենց հավելվածներում՝ վճարային դարպասների հետ ինտեգրման միջոցով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ