USD383.12EUR452.35RUB4.6276

Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ է ներկրում տրանսբալկանյան երթուղով

Ուկրաինական Naftogaz Group ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանական գազի ներմուծման համաձայնագիր է կնքել SOCAR Energy Ukraine-ի հետ, որը մաս է կազմում SOCAR խմբին։

Գազի փորձնական խմբաքանակը Ուկրաինա է մատակարարվում Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա տրանսբալկանյան երթուղով։

Naftogaz Group-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին նշել է, որ սա փոքր, սակայն ռազմավարական կարևոր քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար և կարևորում է մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիան ու Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդումը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ