«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ապագա 10,000 տեղանոց մարզադաշտի ճարտարապետական կոնցեպցիայի մրցույթում հաղթող է ճանաչվել «Գրավիտի» ընկերությունը։
Մրցույթի ավարտից հետո մեկնարկում է նախագծման փուլը, որի ընթացքում կշտամանա նոր մարզադաշտի ամբողջական նախագիծը։ Նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի բարձրակարգ մարզադաշտ՝ համալրված բոլոր ժամանակակից ենթակառուցվածքներով և տեխնիկական լուծումներով։
Նոր սպորտային համալիրն ուղղված է ապահովելու միջազգային ստանդարտներին համապատասխան որակ, հարմարավետություն և մրցավարային բոլոր պահանջները՝ հնարավորություն ստեղծելով ընդունելու միջազգային մակարդակի խաղեր և միջոցառումներ։