USD389.76EUR406.4RUB3.79

Ուրուգվայում բացվել է Հայաստանի դեսպանությունը

ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ 1992 թվականից ի վեր, երբ երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։ Երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև երկարամյա պատմական ջերմ հարաբերությունների վրա։ Ավելի քան հարյուր տարի առաջ Ուրուգվայն ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին և դարձավ տուն այդ հայերի համար։ 

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ