ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ուսուցիչների վարձատրության ներկայիս պատկերն՝ ընդգծելով, որ բարձր վարձատրություն ստանալու հնարավորություն ունի յուրաքանչյուր ուսուցիչ։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այսօր կա․
- 2118 ուսուցիչ, որոնք ստանում են 300–400 հազար դրամ,
- 863 ուսուցիչ՝ 400–500 հազար դրամ,
- 109 ուսուցիչ՝ 500–600 հազար դրամ,
- 22 ուսուցիչ՝ 600–700 հազար դրամ,
- և 2 ուսուցիչ, որոնք ստանում են 700 հազար դրամ և ավելի։
«Այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։ Սա հասանելի է բոլոր ուսուցիչների համար», — նշել է Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից մեկնարկում է ուսուցիչների ատեստավորման նոր փուլը, որին դիմել է ավելի քան 8000 ուսուցիչ․ սա ատեստավորման պատմության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է, ինչը, ըստ վարչապետի, վկայում է գործընթացի նկատմամբ վստահության աճի մասին։