Apple-ն աշխատում է տնային ռոբոտի ստեղծման ուղղությամբ, որը կարող է շուրջ 1000 դոլար արժենալ։ Bloomberg-ից Մարկ Գուրմանի տեղեկությունների համաձայն՝ այս ռոբոտը հագեցած կլինի iPad հիշեցնող էկրանով, որը «դեմքի» դեր կկատարի, ինչպես նաև ձեռքի տեսքով մանիպուլյատորներ։
Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ մշակված ռոբոտը պետք է շուկայում հայտնվի 2026 թվականին կամ ավելի ուշ, ինչն ընկերությանը ժամանակ կտա լրամշակման Apple Intelligence տեխնոլոգիաների փորձարկման համար։
Ըստ էության, այս ռոբոտն առաջին քայլը կդառնա կորպորացիայի կողմից ավելի առաջադեմ տնային սարքավորումներ ստեղծելու ուղղությամբ։ Սակայն սկզբնական շրջանում այն, հավանաբար, բազային գործառույթներ կկատարի և ավելի շատ կոնցեպտուալ սարք կլինի, քան ամբողջությամբ ֆունկցիոնալ արտադրանք։