Ոսկու բորսայական գինը սահմանել է նոր պատմական առավելագույն՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար 4 400 դոլարը։ Այս մասին վկայում են առևտրային հարթակների տվյալները։
Թանկարժեք մետաղի գնի աճը պայմանավորված է գլոբալ ֆինանսական շուկաներում անորոշության պահպանմամբ, կենտրոնական բանկերի կողմից ոսկու պաշարների ավելացմամբ, ինչպես նաև ներդրողների՝ անվտանգ ակտիվների նկատմամբ աճող պահանջարկով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ոսկու նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ աշխարհաքաղաքական լարվածության, բարձր տոկոսադրույքների և արժութային շուկաների տատանումների ֆոնին։