USD382.62EUR445.68RUB4.7923
Search
Close this search box.

Ոստիկանությունը զգուշացնում է․ արտարժույթի «գայթակղիչ» առաջարկները կարող են լինել խարդախության ծուղակ

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին լինել առավել զգոն՝ սոցիալական կայքերում տարածվող արտարժույթի փոխանակման գայթակղիչ առաջարկների նկատմամբ։

Ոստիկանության հաղորդմամբ՝ վերջին շրջանում աճել են դեպքերը, երբ քաղաքացիները խաբվում են արտարժույթի փոխանակման ավելի բարձր կուրս առաջարկող անձանց կողմից։

Խարդախության սխեման գործում է հետևյալ կերպ. հանցավորները վարձում են թանկարժեք ավտոմեքենա և վարորդին ուղարկում են առևտրի կենտրոն՝ իբր իրենց փոխարեն գումար վերցնելու։ Արտարժույթ փոխանակել ցանկացող քաղաքացին, վստահելով հեռախոսով խոսող «փոխանակման կազմակերպիչին», գումարը հանձնում է վարորդին, որն այնուհետև մտնում է առևտրի կենտրոն և անհետանում։

Քաղաքացիները, կարծում են, թե գործարքը օրինական է, սակայն պարզվում է՝ մեքենան վարձակալությամբ է վերցված, իսկ վարորդն ընդամենը օգտագործվել է խարդախության մեջ։

Ոստիկանությունը կոչ է անում՝

  • արտարժույթի փոխանակում իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկի կամ Ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային կետերում,
  • չվստահել անհայտ անձանց՝ հատկապես սոցիալական ցանցերում արված հայտարարություններին,
  • և յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։

📌 Նշում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ