Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում գրանցվել են դեպքեր, երբ անհատներ «WhatsApp»-ում բացում են կեղծ հաշիվներ ուրիշների լուսանկարներով և անուններով՝ մարդկանց մոլորեցնելու կամ գումար պահանջելու նպատակով։
Ոստիկանությունը խորհուրդ է տալիս նման դեպքերում անհապաղ բողոք ներկայացնել «WhatsApp»-ի ադմինիստրացիային, հետևելով հետևյալ քայլերին․
1️⃣ Մուտք գործել ձեր «WhatsApp»։
2️⃣ Ընտրել Settings (Կարգավորումներ) բաժինը։
3️⃣ Այնուհետև՝ Help and feedback (Օգնություն և կարծիքներ)։
4️⃣ Բացել Help Center (Օգնության կենտրոն) ենթաբաժինը։
5️⃣ Վերջում անցնել Contact Us (Կապ մեզ հետ) հղումով՝ որպեսզի հաղորդագրություն ուղարկեք պաշտոնական WhatsApp Support հաշվի միջոցով։
📩 Հաղորդագրության մեջ պետք է գրել հետևյալ բովանդակությամբ՝
Dear WhatsApp Support Team,
My name is (Ձեր անունը, ազգանունը), and I am a WhatsApp user.
Someone has created a fake WhatsApp account using my name and photos to deceive people and solicit money.
This violates WhatsApp’s Terms of Service and harms my reputation.
My real number: +374…
Fake account number: +374…
Attached are screenshots of the fake account and a photo of me holding my passport for verification.
Thank you for your prompt action.
Kind Regards,
(Ձեր անունը, ազգանունը)
📎 Հաղորդագրությանը անհրաժեշտ է կցել՝
- Կեղծ հաշվի էջի screenshot,
 - Ձեր լուսանկարը, որտեղ ձեռքում պահում եք բացված անձնագիրը, որպեսզի հնարավոր լինի նույնականացնել ձեր տվյալները։
 
Ոստիկանությունը շեշտում է, որ նման լուսանկարները պետք է լինեն բարձր որակի՝ անձնագրային տվյալները ընթեռնելի լինելու համար։