Արևմտյան պատժամիջոցների տակ են հայտնվել «Վրացական երազանքի» ավելի քան 150 ներկայացուցիչ և նրանց հետ կապված անձինք: Հրապարակայնորեն նշվել է 45 անուն, մնացածի վրա տարածվում են վիզային սահմանափակումները, որոնք մտցվել են առանց հասցեատերերի նշման։
Պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված են Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան ուժայիններ, «Վրացական երազանքի» անդամներ և համախոհներ, դատավորներ, մունիցիպալ ղեկավարներ, գործարարներ, ինչպես նաև այդ անձանց հարազատները:
Սահմանափակումները մտցվել են 2023-2024 թվականներին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի կողմից։
Սահմանափակումների պատճառը խաղաղ ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումն է եղել, ժողովրդավարության խարխլումը, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի խոչընդոտումը, Վրաստանում ռուսական շահերի առաջխաղացումը, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան, քարոզչությունը և վրաց ժողովրդի կամքին հակազդելը։