USD384.47EUR450.83RUB4.8983

Վրացական մաքսատանը բաց է թողնվել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել էին Թբիլիսի՝ Գեզի մաքսային տերմինալում կուտակված հայկական կոնյակով բեռնատարների հարցը լուծելու նպատակով։

Պապոյանի փոխանցմամբ՝ Թբիլիսիում կայացել են բարձր մակարդակի բանակցություններ՝ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, և ՊԵԿ ղեկավար Իրակլի Բերաիայի մասնակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝

  • Այսօր Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել 55 բեռնատար հայկական շշալցված կոնյակով։
  • Առաջիկա 7 օրվա ընթացքում բաց կթողնվի ևս 72 բեռնատար։
  • Դրանից հետո՝ լրացուցիչ 24 մեքենա։

Հայկական կողմը նաև ապահովելու է շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտը Վրաստան։

Կողմերը համաձայնեցրել են նաև կոնյակային արտահանման գործընթացների ապագա կազմակերպման կարգը՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ