USD389.76EUR406.4RUB3.79

Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից

«Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից։ Դա կլինի արձագանք Վրաստանիիշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և պաշտոնական Թբիլիսիիհակաարևմտյան հռետորաբանությանը»,– զգուշացում է արել Եվրամիությունը։

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար հետագիծը։

«Գնահատականնիհարկեկտրվի Շենգենյան գոտու ներքին անվտանգությանը վտանգներկայացնող իրադարձությունների զարգացմանինչպես նաև Վրաստանումժողովրդավարության հետագա անկման դեպքում։ Հաստատումըոր Բրյուսելը դիտարկում է այդմիջոցներըհայտնվել է այն բանից հետոերբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձենհայտարարել էոր վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն էժանագին շանտաժկլինի»,-նշում է Politico թերթը։

Օրերս իշխող կուսակցությունն ընդունել է Ռուսաստանի կողմից աջակցվող օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Վրացական երազանք» կուսակցության առաջատար գործիչների դեմ՝ «ռուսական օրենքի» ընդունումից հետո։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ