USD389.76EUR406.4RUB3.79

Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորներն ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկություն

Այն պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքային մասի շահագործման ու կառավարման համար: Վրաստանի տարանցիկ դերն առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջպետական համաձայնագրի հիման վրա։ Նախագծի իրագործումն սկսվել է 2008 թվականին, իսկ ԲԹԿ-ով բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ.-ին։ Նախագծի գործարկումից հետո բեռնաշրջանառությունը տարեկան 1 մլն տոննայից կհասնի 5 մլն տոննայի։ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թ. փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ