Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից չեն ընդունելու միջազգային ուսանողների, իսկ մասնավոր համալսարանները կշարունակեն գործել իրենց ներկայիս ձևաչափով։ Այս մասին «Ռուսթավի 2»-ի հետ հարցազրույցում հայտարարել է կրթության նախարար Գիվի Միկանաձեն։
Նախարարի խոսքով՝ որոշ պետական բուհերում օտարերկրյա ուսանողների թիվը ներկայումս կազմում է ուսանողների ընդհանուր թվի գրեթե կեսը։ Օրինակ՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում ուսանողների 45%-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 55%-ը՝ Վրաստանի քաղաքացիներ։
2024-2025 ուսումնական տարում Վրաստանի բուհերում ուսանողների ընդհանուր թիվը հասել է ռեկորդային 187,800-ի, ինչը 21%-ով (37.1 հազար ուսանող) ավել է նախորդ տարվա համեմատ։ Այդ աճի հիմնական մասը պայմանավորված է միջազգային ուսանողների թվի մեծացմամբ. նրանց 85%-ը սովորել է մասնավոր բուհերում, հիմնականում բժշկական և մագիստրոսական ծրագրերում։