Վրաստանի վեց քաղաքներում վերջին օրերին ֆիքսվել է օդի աղտոտվածության զգալի բարձրացում։ Վրաց մասնագետների գնահատմամբ՝ դրա հիմնական պատճառը օդում պինդ մասնիկների կոնցենտրացիայի աճն է, որը տարածաշրջանային բնույթ ունի։
Փորձագետները նշում են, որ աղտոտվածության բարձրացումը պայմանավորված է հարավ–արևմուտքից և հարավ–արևելքից տարածվող փոշու հոսքերով, որոնք ազդում են օդի որակի վրա և կարող են ժամանակավորապես նվազեցնել տեսանելիությունը։