Վրաստանում կայունությունը կենսական նշանակություն ունի ինչպես վրացի ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերի, անվտանգության և կայունության հաստատման համար․ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
«Այս առումով մենք Վրաստանի հետ աշխատում ենք արդեն տասնամյակներ։ Մենք ցանկանում ենք ապացուցել Վրաստանին, որ հավատարիմ ենք Վրաստանում անվտանգության ամրապնդմանը բոլոր առումներով՝ օգտագործելով մեր կազմակերպության բոլոր միջոցները»,- ասել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն: