Հայաստանում կառուցվում է առաջին «կանաչ» տվյալների կենտրոնը, որի նախաձեռնողը VSData-ն է։ Նախագիծը նպատակ ունի նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ կիրառելով Արագածոտնի մարզի կլիմայական առավելություններն ու վերականգնվող էներգիան։
Նոր կենտրոնը կապահովի.
- ածխածնի արտանետումների 30-50% կրճատում՝ համեմատած ավանդական տվյալների կենտրոնների հետ,
- համապատասխանություն Tier III միջազգային ստանդարտին,
- երկու անկախ էլեկտրահաղորդման գծեր,
- նորարարական ջրային սառեցման համակարգ։
Կենտրոնը Երևանին կմիանա 25 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային գծով։ Գործարկումը նախատեսված է 2025 թվականի վերջին։