Տիգրան Ավինյանը անդրադարձել է Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող քաղաքացիների իրավիճակին՝ ընդգծելով՝ նրանք պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգված է։
«Բոլոր այն շենքերը, որոնք արդեն ազատել ենք բնակիչներից, չլինեմ-չիմանամ, որ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել ու մտածում են, որ իրենք էլ պետք է ստանան արտոնություններ։ Այդ շենքերը պետք է հիմնահատակ քանդել։ Պետք է մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Նույնը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի դեպքում»,- նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է ոչ միայն քաղաքաշինական, այլ նաև անվտանգային ու սոցիալական պատասխանատվության ոլորտին։