USD382.57EUR443.25RUB4.7324

Վուդս Տեխնոհաբի հարևանությամբ կառուցվում է նոր հանրային այգի՝ Ջրվեժի անտառային պարկի տարածքում

Վուդս Տեխնոհաբի անմիջապես դիմաց՝ Ջրվեժի ազգային անտառային պարկի հարևանությամբ, կառուցվում է նոր, մեծ հանրային այգի, որը նախատեսվում է բացել 2026 թվականին։

Այգին զարգացվում է Renderforest ընկերության նախաձեռնությամբ․ ընկերությունը, որը նաև կառուցել է Վուդս Տեխնոհաբը, դեռ երկու տարի առաջ էր բանակցություններ սկսել կառավարության հետ՝ պարկի շուրջ 5 հեկտար տարածք բարեկարգելու նպատակով։

Ըստ ընկերության ներկայացված նախագծի՝ տարածքում կկառուցվեն

  • բացօթյա ամֆիթատրոն,
  • յոգայի և պիկնիկի գոտիներ,
  • զբոսանքի արահետներ,
  • դիտակետ և հանգստի այլ վայրեր։

Նախագծի հեղինակն է Electric Architects ընկերությունը։ Շինարարական և կանաչապատման աշխատանքները ներկայում ամբողջ թափով ընթանում են։

Ըստ նախագծողների՝ այգին կզարգացվի «բնությանը չվնասելու» սկզբունքով․ որևէ խոշոր շինարարություն չի նախատեսվում, իսկ բոլոր լուծումները կլինեն հնարավորինս օրգանական և ներդաշնակ շրջակա միջավայրի հետ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ