Սյունիքի Սիսիան-Քաջարան նոր ավտոճանապարհը Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է։ Կնքվել է 236 մլն եվրոյի վարկային պայմանագիր։ Սիսիան-Քաջարան հատվածը կարևոր է նրանով, որ այն զգալիորեն կկրճատի իրանական սահմանից դեպի Հայաստան խորքային ճանապարհը։ Նոր ճանապարհը բաժանված է երեք հատվածի՝ հյուսիսային, կենտրոնական (Բարգուշատի թունել) և հարավային։ ՎԶԵԲ-ի վարկով կկառուցվի 24,2 կմ հարավային հատված՝ Քաջարանից մինչև ապագա Բարգուշատի թունել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ։ Այս հատվածի վրա կկառուցվեն հինգ փոքր թունելներ և 11 կամուրջներ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2030 թվականի նոյեմբերին։ Ծրագիրի շրջանակներում կկառուցվի 27 կամուրջ և 9 թունել։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ այս ճանապարհի մյուս հատվածների շինարարությունը կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի կառավարության կողմից: