Meta-ն պաշտոնապես հաստատել է, որ առաջիկա շաբաթներից սկսած WhatsApp-ում կտեղադրվեն գովազդներ։ Դրանք կհայտնվեն Updates բաժնում, որը ներառում է օգտատերերի Status-ները և բիզնես թարմացումները։
Որտեղ կարող են երևալ գովազդները.
- Status/Stories-ի նման հատվածում
- Բիզնես էջերից ստացվող թարմացումների մեջ
- Հետագայում՝ բիզնեսների պրոֆիլներում
Meta-ն վստահեցնում է, որ անձնական հաղորդագրություններում գովազդ չի տեղադրվի, սակայն այս քայլը միտված է WhatsApp-ի եկամտաբերությունը բարձրացնելուն՝ առանց հավելվածի վճարովի դարձնելու։