USD391.22EUR431.28RUB4.6282

Wildberries-ը գործարկել է սեփական վճարային համակարգը

Wildberries և Russ ընկերությունների միավորված խումբը գործարկել է սեփական վճարային ծառայությունը՝ WB Pay-ը, որը նախատեսված է այլ կայքերում և հավելվածներում գնումների վճարման համար, հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ WB Pay-ը ներկայումս փորձարկվում է մի քանի գործընկեր հարթակներում, սակայն ծառայության զարգացման հետ մեկտեղ այն հասանելի կլինի ավելի մեծ թվով հավելվածներում և կայքերում։

Վճարումը հաստատելու կամ հաշիվը կցելու համար անհրաժեշտ է նույնականացում անցնել Wildberries հավելվածում։ Վճարման գործընթացի անվտանգության տեսանկյունից՝ նոր ծառայության ինտեգրումը կատարվում է միայն վստահելի կայքերի և հավելվածների հետ։ Հայտարարվում է, որ WB Pay-ը չի փոխանցում վճարային կամ այլ անձնական տվյալներ ինտերնետ-խանութներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ