Wildberries-ի հավելվածն ու ծառայությունները ներկայում նորմալ գործում են, սակայն որոշ օգտատերերի մոտ ծանուցումները կարող են սխալ ցուցադրվել, ընկերության մասնագետներն աշխատում են խնդրի պատճառը վերացնելու ուղղությամբ, հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Ավելի ուշ ընկերությունից նշել են, որ առաջացած խնդիրը վերացվել է, օգտատերերը կարող են կրկին օգտվել ծառայությունից՝ առանց սահմանափակումների։
«Wildberries-ի բոլոր ծառայությունները կայուն գործում են»,- նշել են ընկերությունից։
Հինգշաբթի մի քանի օգտատեր դժգոհել են Wildberries-ի ծառայությունների աշխատանքից։ Ամենից հաճախ խնդիրների մասին հայտնել են Մոսկվայից (դժգոհությունների 32%-ը), Մոսկվայի մարզից (11%), Սանկտ Պետերբուրգից (7%) և Կրասնոդարի երկրամասից (4%):