Ամբողջ աշխարհում Microsoft-ի զանգվածային խափանում է տեղի ունեցել: Հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվել է, օդանավակայանների և երկաթուղային կայարանների աշխատանքը կաթվածահար է եղել, խնդիրներն ազդել են Visa-ի, Amazon-ի և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի վրա։ Դրա մեղավորը կարող է լինել Microsoft Azure ամպային հաշվողական հարթակը: Շատ երկրներում հեռուստաալիքներն ընդհատվել են, օդանավակայաններում խնդիրներ են առաջացել։ Օգտատերերը հայտնել են «մահվան կապույտ էկրանի» հայտնվելու մասին Windows 10 օպերացիոն համակարգով սարքերում: Նման դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում: Խնդիրներ են առաջացել ավստրալական ABC News հեռուստաընկերության հետ, իսկ բրիտանական Sky News հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ Delta, United և American Airlines ավիաընկերությունների բոլոր թռիչքները դադարեցվել են «հաղորդակցման խնդիրների պատճառով»: DownDetector ծառայությունից պարզաբանում են, որ խափանումը նկատվում է նաև Visa, Amazon և այլ ընկերությունների աշխատանքում։ Վերջին ժամերին հարյուրավոր բողոքներ են ստացվել Մեծ Բրիտանիայում երկաթուղային ծառայությունների հետ կապված խնդիրներ: Իսրայելում կաթվածահար է հիվանդանոցների, բանկերի, փոստային բաժանմունքների և շտապ օգնության համակարգերի աշխատանքը։