USD377.18EUR434.13RUB4.6285

«Wizz Air» ավիաընկերությունը բազավորում է իր երրորդ օդանավը Զվարթնոցում և մեկնարկում երկու նոր ուղղություն դեպի Նիդեռլանդներ և Բելգիա

Այսօր՝ մարտի 27-ին, տեղի ունեցավ «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը:

Միջոցառմանը «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը ներկայացրեց Հայաստանում ավիաընկերության ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը: Այս տարվա հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավիաընկերությունը կբազավորի իր 3-րդ օդանավը:

Միաժամանակ հայտարարվեց երկու նոր ուղղության մեկնարկի մասին՝

  • Երևան–Էյնդհովեն (Նիդեռլանդներ) – Երևան. մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 26-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ,   
  • Երևան- Շառլերուա (Բելգիա)-Երևան. մեկնարկը 2027թ. փետրվարի 1-ից, շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:    

Միջոցառմանը մեկնաբանություններով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը,  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ՀՀ ՔԱԿ Նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: 

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Հայաստանից կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ