USD376.94EUR444.34RUB4.9183

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն

«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ