USD389.28EUR442.38RUB4.8166

«Wizz Air»-ը բացում է իր բազան «Զվարթնոց»-ում

«Տեղեկացնում ենք, որ «Wizz Air» ավիաընկերությունը բացում է իր բազան «Զվարթնոց» օդանավակայանում, ինչի կապակցությամբ ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբեր ամսից ընդլայնում է չվերթերի աշխարհագրությունը՝ ավելացնելով 8 նոր ուղիղ չվերթեր դեպի Եվրոպա՝

🇨🇿Պրահա-Երևան-Պրահա – հոկտեմբերի 1-ից 

🇩🇪Համբուրգ – Երևան-Համբուրգ  – հոկտեմբերի 1-ից

🇨🇾Պաֆոս – Երևան-Պաֆոս  – հոկտեմբերի 2-ից

🇫🇷Նիցցա- Երևան-Նիցցա – հոկտեմբերի 2-ից

🇮🇹Նեապոլ- Երևան-Նեապոլ -հոկտեմբերի 15-ից

🇮🇹Բարի- Երևան-Բարի – հոկտեմբերի 26-ից

🇷🇴Բուխարեստ- Երևան-Բուխարեստ – հոկտեմբերի 26-ից

🇩🇪Մեմինգեն- Երևան-Մեմինգեն – հոկտեմբերի 28-ից

✅Ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։

✅«Զվարթնոց» օդանավակայանում կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում: 

✅Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 17 ուղղություններով դեպի 10 երկիր: 

🔗Ավիատոմսեր կարող եք ձեռք բերել ավիաընկերության կայքից՝ wizzair.com». հայտնում է Զվարթնոցի ֆեյբուքյան պաշտոնական էջը:

Կիսվել :

Նմանատիպ նորություններ