USD384.47EUR450.83RUB4.8983

Wizz Air-ը հայտարարում է բորտուղեկցորդների հավաքագրման միջոցառման մասին Երևանում՝ հունիսին

Երևան, հունիսի 23, 2025 թ. – Wizz Air-ը՝ EMEA-ի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը, ուրախ է հրավիրել Հայաստանի հավակնոտ մասնագետներին մասնակցելու իր Բորտուղեկցորդների Բաց դռների հավաքագրման միջոցառմանը Երևանում՝ հունիսի 27-ին։ Երևանում նոր բազայի մասին իր վերջին հայտարարությունից հետո, նոր ինքնաթիռների մատակարարման, ավելի շատ երթուղիների և ավելացված հաճախականությունների հետ մեկտեղ, ավիաընկերությունը հանձնառու է ավելի շատ բորտուղեկցորդներ աշխատանքի ընդունել։ Այս միջոցառումները բացառիկ հնարավորություն են ընձեռում անհատներին միանալու Wizz Air-ի աճող Երևանյան թիմին և սկսելու հաջողակ կարիերա ավիացիայի ոլորտում։ 

Հավաքագրման միջոցառումը տեղի կունենա Holiday Inn Express Yerevan հյուրանոցում՝ Փավստոս Բուզանդի փողոց 97/2 հասցեում։ Թեկնածուները կարող են մասնակցել միջոցառմանը հունիսի 27-ին, առավոտյան ժամը 9:00-ին: Այս հանդիպման ընթացքում կներկայացվեն Wizz Air-ում կարիերայի հետաքրքիր հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ցածրբյուջետային ավիաընկերություններից մեկում աշխատելու բոլոր առավելությունները։ Միջոցառմանը մասնակցելու համար պարտադիր է նախապես գրանցվել Wizz Air-ի Կարիերայի էջի միջոցով։

Բորտուղեկցորդի հաստիքի պահանջները.

• Վավեր անձնագիր (նվազագույնը 6 ամիս վավերականության ժամկետով)՝ առանց սահմանափակումների։

• Աշխատելու իրավունք Հայաստանում՝ առանց գործատուի հովանավորության անհրաժեշտության։

• Տարիքը 18 և բարձր։

• Ձեռքի հասանելիություն՝ 210 սմ ոտքի մատների վրա կանգնած ժամանակ։

• Առնվազն միջնակարգ կրթություն։

• Անգլերենի ազատ տիրապետում՝ գրավոր և բանավոր։

• Լողալու կարողություն։

• Պետք է բնակվեք կամ պատրաստ լինեք տեղափոխվելու օդանավակայանից 60 րոպեի հեռավորության վրա և կարողանաք ժամանել ըստ աշխատանքային գրաֆիկի։ 

• Մարմնի այն մասերի վրա, որոնք տեսանելի են համազգեստ կրելիս, չպետք է լինեն դաջվածքներ կամ պիրսինգներ։

• Էնտուզիազմ և մարդկանց հետ աշխատելու սեր։

Սկսեք ոգևորիչ կարիերայի ճանապարհորդություն Wizz Air-ի հետ

Wizz Air-ն առաջարկում է եզակի հնարավորություն՝ միանալու իր դինամիկ և արագ ընդլայնվող թիմին։ Կարիերայի արագ աճի և զարգացման հնարավորությամբ՝ ավիաընկերությունն ապահովում է իդեալական հարթակ հավակնոտ անհատների համար։ Բորտուղեկցորդները վայելում են բացառիկ արտոնություններ, ներառյալ՝ անսահմանափակ ծառայողական ուղևորություններ, զեղչված տոմսեր ընտանիքի և ընկերների համար, և բոնուսային տոմսեր ամեն տարի։ Բացի այդ, անձնակազմի անդամները կարող են օգտվել հատուկ զեղչերից օդանավակայանի օբյեկտներում և գործընկեր ընկերություններում։ 

Ինչու՞ ընտրել Wizz Air-ը

Wizz Air-ը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպի և ամուր թիմային ոգու հնարավորություն։ Անձնակազմի անդամներին տրամադրվում են հետևյալ առավելությունները.

• Մրցակցային վարձատրություն. ներառում է անվճար ուսուցում, սոցիալական ապահովություն, վճարովի արձակուրդներ և զեղչված ճամփորդական տարբերակներ աշխատակիցների համար։

• Աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռություն. ճկուն գրաֆիկ, գիշերային հերթափոխի բացակայություն և հերթափոխեր փոխանակելու ազատություն, ինչը թույլ է տալիս անձնակազմի անդամներին վայելել կյանքը իրենց հարազատ քաղաքում։

• Հետաքրքիր փորձառություններ. բացառիկ միջոցառումների մասնակցելու հնարավորություններ։

Միանալով Wizz Air-ին՝ թեկնածուները կդառնան դինամիկ թիմի անդամ՝ ավիացիոն ոլորտի առաջատարներից մեկի կազմում։ Կստանան կարիերայի արագ աճ, ճամփորդելու լայն հնարավորություններ և կկարողանան նպաստել Wizz Air-ի առաքելությանը՝ բոլորի համար մատչելի և կայուն ավիափոխադրումներ ապահովելուն։

Ինչպե՞ս միանալ թիմին

Առաջիկա միջոցառումներից մեկին տեղ ապահովելու համար թեկնածուները նախ պետք է ծանոթանան համապատասխանության պահանջներին և ավարտեն գրանցման գործընթացը Wizz Air-ի էջի միջոցով։

Մանրամասների համար այցելեք հունիսի 27-ին նախատեսված Հավաքագրման օրվա հետևյալ հղումով։ Գրանցվեք և համապատասխանաբար լրացրեք ձեր պրոֆիլը. չմոռանաք սեղմել «Դիմել» կոճակը ձեր գրանցման վերջում։

Wizz Air-ի մասին:

Wizz Air-ի ինքնաթիռների նավատորմը բաղկացած է 237ժամանակակից Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ավիացիայի նվիրված մասնագետների թիմը ապահովում է բարձր որակի սպասարկում և շատ ցածր սակագներ, ինչը Wizz Air-ը դարձնում է 62,8 միլիոն ուղևորի նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։ Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ տիկերի ներքո։ Վերջերս Wizz Air-ը ճանաչվել է աշխարհի տասը ամենաապահով ավիաընկերություններից մեկը airlineratings.com կայքի՝ աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալության կողմից։ Ընկերությունը նաև ստացել է «Տարվա ավիաընկերություն» մրցանակը Air Transport Awards-ից 2019 և 2023 թվականներին։ Wizz Air-ը բազմիցս ճանաչվել է «Ամենակայուն ցածրարժեք ավիաընկերություն» 2021-2024 թվականներին և «Լավագույն ավիաընկերություն ածխածնի կրճատման համար» 2024 թվականին World Finance Sustainability Awards-ում։ Նաեւ ստացել է «EMEA տարածաշրջանի տարվա շրջակա միջավայրի կայունության ավիաընկերություն» մրցանակը՝ CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024-ից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ