USD383.55EUR437.67RUB4.786

Wizz Air-ը հոկտեմբերի 2-ից մեկնարկում է Երևան–Փարիզ (Բովե) չվերթները

Հոկտեմբերի 2-ից սկսած Wizz Air ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Երևանից դեպի Ֆրանսիայի Բովե քաղաք (տեղակայված է Փարիզից 78 կմ հեռավորության վրա)։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։

Տոմսերի գները սկսվում են 73 եվրոյից։

Նշենք, որ հոկտեմբերից Wizz Air-ը նախատեսում է գործարկել ևս ութ նոր ուղղություն դեպի Եվրոպա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ