USD382.68EUR442.8RUB4.7105

Wizz Air-ը շուտով կմեկնարկի Երևան–Մադրիդ ուղիղ չվերթներ

Շուտով Երևանից հնարավոր կլինի ուղիղ թռիչքներով հասնել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ․ Wizz Air ավիաընկերությունը նախատեսում է սկսել Երևան–Մադրիդ նոր չվերթներ։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Forbes-ի Հայաստանին նվիրված հատուկ համարում։

Նրա խոսքով՝ նոր ուղղությունը կխթանի Երևանի զբոսաշրջային գրավչությունը և կավելացնի Եվրոպայից Հայաստան այցելող ուղևորների հոսքը։

«Մեր նպատակը Երևանը դարձնել տարածաշրջանի օդային հաղորդակցության կարևոր կենտրոններից մեկը», — նշել է Ավինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ