Տարբեր երկրներից համացանցի օգտատերերը հայտնել են X սոցիալական ցանցի աշխատանքի խափանումների մասին: Այդ մասին են վկայում Downdetector-ի տվյալները, որը հետևում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին:
Ամենաշատ բողոքները՝ ավելի քան 36,5 հազար, գրանցվել են ԱՄՆ-ում։
Օգտատերերի մեծ մասը դժգոհություն է հայտնել բջջային հավելվածի աշխատանքից։ Խափանումներ են եղել նաև կայքի աշխատանքում և սերվերի միացման հետ կապված: