X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) փորձարկում է հավելվածում տեսակոնֆերանսներ անցկացնելու հնարավորությունը։
Սոցցանցը ցանկանում է գործարկել Zoom-ի, Google Meet-ի և Microsoft Teams-ի սեփական անալոգը։ Հնարավոր կլինի կազմակերպել ինչպես անմիջական, այնպես էլ պլանավորված կոնֆերանսներ: Կավելացվեն նաև խոսնակներին ամրացնելու և մասնակիցների հեռանալու և միանալու մասին բարելավված ծանուցումների գործառույթներ:
Հնարավոր է՝ ապագայում կոնֆերանսի կազմակերպիչները, անվտանգության նկատառումներով, կկարողանան եզակի կոդեր ստեղծել կոնֆերանսներին հասանելիության համար։