Հայաստանում խաղողի մթերման գործընթացն ընթանում է ամբողջ թափով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հրապարակելով տեսանյութ Պռոշյանի կոնյակի գործարանից։
«Մեր գործարարների մեծ մասը արժանի է խոր հարգանքի՝ իրենց հետևողական աշխատանքի և պատասխանատվության համար։ Սակայն, ցավոք, կան նաև այնպիսինները, ում խոսքը երբեք գործ չի դառնում՝ թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ», — գրել է նախարարը։
Նախարարությունը հաղորդում է, որ մթերման գործընթացը շարունակվում է բոլոր հիմնական գինեգործական և կոնյակագործական ձեռնարկություններում՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններից մթերման կայուն ընթացք։