USD389.76EUR406.4RUB3.79

Xiaomi-ն երեք էկրանով ծալվող նոր սմարթֆոն կթողարկի

Xiaomi-ն պատրաստվում է երեք էկրանով ծալվող նոր սմարթֆոն թողարկել, որը Mix շարքի մաս կդառնա։ Աղբյուրի տվյալներով՝ ընկերությունը այս սարքի մշակման վերջնական փուլերում է։ Դրա շնորհանդեսն ակնկալվում է MWC-ի ընթացքում 2025 թվականի փետրվարին։

Թեև հավաստի ապացույցներ դեռևս չկան, սակայն ինսայդերը պնդում է, որ նախատիպն արդեն գոյություն ունի։

Հաշվի առնելով, որ Xiaomi-ն վերջերս երկու այլ ծալովի սարք է ներկայացրել, քիչ հավանական է, որ նոր սմարթֆոնն առաջիկայում կթողարկվի՝ Mix Flip-ից և Mix Fold 4-ից ուշադրությունը չշեղելու համար:

Այնուամենայնիվ, տոնական սեզոնի մոտենալուն զուգահեռ, Xiaomi-ն, ամենայն հավանականությամբ, կսկսի հետաքրքրություն առաջացնել նոր արտադրանքի նկատմամբ:

Huawei-ը նույնպես աշխատում է եռակի ծալվող էկրանով սարքի ուղղությամբ, որը, ըստ տեղեկությունների, կներկայացվի սեպտեմբերին։ Սակայն դրա վաճառքը, հավանաբար, կսահմանափակվի չինական շուկայով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ