USD382.65EUR445.56RUB4.7305

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․

«Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։ Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։

Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետեւանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — լրագրողի  հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը միջադեպ է եղել, կան կան հինգ ձերբակալվածներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ