2024 թվականին Yandex.Armenia ընկերության գործարքների ծավալը կազմել է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 1.1%-ը, հայտարարեց ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը Սևանի ստարտափ գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ Yandex-ի ավելի քան 10 ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում, և դրանցից օգտվում է երկրի յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչ։
Ընկերության էկոհամակարգում վաստակելու հնարավորություն ունի շուրջ 120 հազար մարդ, ինչը կազմում է Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։