Yandex Armenia-ն դարձել է Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ռազմավարական գործընկեր՝ մասնակցելով երկրի թվային զարգացման և պետական կառավարման արդիականացման քննարկումներին։
Ընկերությունը ներկայացրել է իր ներդրումը տնտեսության և պետական կառույցների հետ համագործակցության ոլորտում՝ նշելով, որ իր գործունեությունը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա՝ կազմելով Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 1.2%-ը։
Հաղորդվում է, որ չորս նախարարություններից ավելի քան 150 աշխատակիցներ արդեն անցել են արհեստական բանականության վերապատրաստում, և ծրագիրը շարունակվելու է՝ պետական համակարգում թվային հմտությունների զարգացման նպատակով։
Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ներդրվել են իրական ժամանակի տվյալների վրա հիմնված լուծումներ․ հասարակական տրանսպորտի տեղեկատվությունը հասանելի է ինչպես հավելվածում, այնպես էլ կանգառների էկրաններին, ինչը նպաստում է քաղաքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։
Ընկերությունը նաև մասնակցում է կրթական նախաձեռնություններին՝ աջակցելով հետազոտողներին և ներգրավվելով մասնագիտական ուսուցման գործընթացներում։