Yandex Armenia-ն հայտարարել է ծրագրավորման դպրոցի նոր ընդունելության մասին։ Նախագիծը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար և ներառում է Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսուցում՝ հիմնական հասկացություններ, կոնստրուկտներ և գրադարաններ։
Այս տարի ուսուցումն անցկացվելու է Վանաձորում և Շիրակում՝ շաբաթական երկու անգամ, մեկուկես ժամ տևողությամբ։ Դասընթացը լիովին անվճար է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել։ Ընդունելությունը բաղկացած է թեստավորումից և հարցազրույցից։ Դիմումներն անհրաժեշտ է լրացնել codingschool.yandex.com.am կայքում։ Թեստը պետք է հանձնել մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ, դրանից հետո հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Yandex ծրագրավորման դպրոցը Հայաստանում գործում է 2017 թվականից։ Վերջին 8 տարիներին այն ավարտել է ավելի քան 450 աշակերտ, որոնցից շատերը հետագայում ընտրել են ՏՏ ոլորտը։