Yandex Go ծառայությունը հայտարարում է նոր մեխանիզմի մասին, որի նպատակն է բարձր պահանջարկի ժամերին ավելացնել վարորդների եկամուտները։ Ընդունված փոփոխության համաձայն՝ ընկերությունը կհրաժարվի իր միջնորդավճարի մի մասից այն պատվերների դեպքում, որոնց արժեքը պահանջարկի աճի ընթացքում գերազանցում է բազային վճարի կրկնակի չափը։
Ըստ ընկերության՝ գնի բարձրացումը գործարկվում է այն ժամանակ, երբ ճանապարհին առկա վարորդների մասնաբաժինը նկատելիորեն նվազում է։ Այդ շրջափակերում վարորդների պատվերի քարտում կհայտնվի մանուշակագույն հատուկ նշում, որը ցույց կտա բարձր պահանջարկն ու նվազեցված միջնորդավճարը։
Բազային վճարը բաղկացած է մի քանի բաղադրիչից՝
- բազային սակագնից,
- վճարովի տարբերակներից (օր.՝ մանկական նստատեղ),
- վճարովի վերցման ծառայությունից,
- վճարովի սպասման ժամանակից։
Ընկերությունը համոզված է, որ այս փոփոխությունը կօգնի վարորդներին առավել շահութաբեր աշխատել այն ժամերին, երբ ծառայության օգտագործողների թիվը մեծանում է։