USD384.32EUR450.23RUB4.8933

ԵԱՏՄ-ն ազատ առևտրի նոր համաձայնագրեր է կնքել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ

Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել են ազատ առևտրի երկու կարևոր համաձայնագրեր՝ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։ ԵԱՏՄ կազմում է նաև Հայաստանը։

ԱՄԷ-ի հետ ստորագրվել է անժամկետ համաձայնագիր, որով զրոյացվել են մաքսատուրքերը ապրանքների 86%-ի համար, ինչը ներառում է ԵԱՏՄ-ից արտահանման մոտ 98%-ը։ ԵԱՏՄ գնահատմամբ՝ այս քայլը տարեկան շուրջ 260 միլիոն դոլարի խնայողություն կապահովի անդամ երկրների բիզնեսի համար։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ից ԱՄԷ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կիջեցվեն միջինում 5%-ից մինչև 0.6%։

Մոնղոլիայի հետ կնքվել է ժամանակավոր՝ 3-ամյա համաձայնագիր, որով ԵԱՏՄ-ից արտահանման 90%-ի մաքսատուրքերը կրճատվում են։ ԵԱՏՄ տվյալներով՝ սա տարեկան մոտ 100 միլիոն դոլարի խնայողություն կբերի։ Մոնղոլիան արտոնյալ պայմաններով մուտք կունենա ԵԱՏՄ շուկա՝ մսամթերքի և թեթև արդյունաբերության արտադրանքի մատակարարման համար։

Այս համաձայնագրերը միտված են ընդլայնելու տնտեսական համագործակցությունը և ամրապնդելու ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ներուժը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ