USD384.47EUR450.83RUB4.8983

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են.Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ведомости-ին տված հարցազրույցում կրկին ընդգծել է՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) «իրար հետ անհամատեղելի են»։

«Հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու միությունում։ Բացի այդ, չնայած Հայաստանում շատերը չեն ցանկանում խզել կապերը Ռուսաստանի հետ, Բրյուսելը այսօր Երևանին թույլ չի տա պահպանել նորմալ հարաբերություններ Մոսկվայի հետ»,- նշել է նա։

Օվերչուկը նշել է նաև, որ երբ հայ ժողովուրդը կատարի իր ընտրությունը, պետք է գիտակցի դրա հետևանքները՝ հատկապես առօրյա կյանքի վրա։

Իբրև օրինակ, նա հիշեցրել է 2022 թվականին Եվրոպայի կողմից ռուսական ավիափոխադրողների համար օդային տարածքի փակման մասին՝ նշելով, որ ԵՄ ուղին ընտրելու պարագայում Հայաստանը ևս ստիպված կլինի դադարեցնել օդային կապը Ռուսաստանի հետ, քանի որ որոշումները կընդունվեն այլ վայրում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ