Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թ․ հունիսի 30-ը ներառյալ ժամանակավորապես չեղարկել ներմուծվող վառելիքի մաքսային տուրքերը։
Զրոյացման տակ են հայտնվել․
- շարժիչային բենզինը,
- ռեակտիվ շարժիչների վառելիքը,
- դիզելային վառելիքը,
- նավային վառելիքը,
- գազոյլի այլ տեսակներ։
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, այս քայլը նախատեսված է վառելիքի ներքին շուկայում հավասարակշռություն ապահովելու համար, քանի որ դիտվում է արտադրության ծավալների կրճատում և պահանջարկի սեզոնային աճ։
Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր անց։