Եղվարդ քաղաքի հարակից տարածքում մեկնարկել է Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ ավտո-մոտո մրցարշավային համալիրի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։
🏎 Դանիել Դալլաքյանի անվան քարթինգի մրցուղու բացումը նախատեսվում է 2026 թվականի մայիսին, իսկ ամբողջ համալիրի ավարտը՝ 2028 թվականին։
🔧 Տեխնիկական բնութագրեր
▫️ Մրցուղու երկարությունը՝ 1688 մետր
▫️ Շրջադարձների քանակը՝ 17 (10 աջ, 7 ձախ)
▫️ Լայնությունը՝ 8–10 մետր
▫️ Նախատեսված է GT3 ավտոմեքենաների, մոտոցիկլետների և քարթինգների համար
📜 Մրցուղին լիովին կհամապատասխանի FIA-ի չափանիշներին և հնարավորություն կտա այստեղ ստանալ FIA-ի կողմից որակավորված մրցարշավային լիցենզիա։
🎓 Համալիրի տարածքում կստեղծվի նաև մոտոսպորտի ակադեմիա, որտեղ հայ երիտասարդ մրցարշավորդները կմարզվեն եվրոպացի մասնագետների հետ՝ ստանալով հնարավորություն շարունակելու կարիերան Եվրոպայում և ԱՄՆ-ում։
📌 Նախագիծը դիտարկվում է որպես կարևոր քայլ Հայաստանի ավտո և մոտոսպորտի զարգացման, ինչպես նաև միջազգային մրցարշավային քարտեզում երկրի ներկայության ընդլայնման ուղղությամբ։