Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,2 տոկոսով։
Արտահանման ծավալը կազմել է 667,0 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2024 թվականին այն կազմում էր 610,7 մլն ԱՄՆ դոլար։
Նախարարն ընդգծել է, որ աճը վկայում է ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման մասին։