Ընտրություններին մասնակցությունը կազմել է 51%։ ԵՄ երկրների մեծ մասում հաղթում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։
Նախնական արդյունքներ.
Եվրոպական ժողովրդական կուսակցություն (Քրիստոնեա-դեմոկրատներ) – 186 տեղ (+10),
Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք (Սոցիալ-դեմոկրատներ) – 133 (-6),
«Նորացող Եվրոպա» (լիբերալ կուսակցություններ) – 81 (-20),
Եվրոպացի պահպանողականներ և ռեֆորմիստներ (եվրասկեպտիկներ)՝ 70 (+1),
«Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությունից կուսակցություններ (ազգայնականներ և եվրոսկեպտիկներ)՝ 60 (+11),
Կանաչներ-եվրոպական ազատ դաշինք (Կանաչներ և ազգային փոքրամասնություններ) – 53 (-18),
Անկախ պատգամավորներ՝ 50 (-12),
Եվրոպական ձախեր՝ 36 (-1),
Մյուսները (դեռ չմիացած խմբակցություններին)՝ 50։
Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը ծայրահեղ աջ ուժերի հաջողությունների ֆոնին նշել է, որ իր կուսակցությունը «բաստիոն կկառուցի աջ ու ձախ ծայրահեղությունների դեմ։ Ոչ մի մեծամասնություն չի կարող ձևավորվել առանց Եվրոպական ժողովրդական կուսակցության։ Մենք կկանգնեցնենք նրանց։ Դա միանշանակ է»,- ասել է նա։