USD389.76EUR406.4RUB3.79

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ հանդիպմանը կքննարկվեն կողմերի միջև ավելի հավակնոտ գործընկերության ծրագրի խթանման հնարավորությունները

Հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Գործընկերության խորհուրդը կգլխավորի եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, իսկ հայկական պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Կողմերը մտքերով կփոխանակվեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման առաջընթացի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ, կանդրադառնան քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում, ինչպես նաև միգրացիան և վիզաների ազատականացման ռեժիմի շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ